Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Անկարան անթույլատրելի է համարում Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարությունը, որը քննադատել էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի գործողության նպատակները։
Բիլգիչի խոսքերով՝ իրենք իրենց այդ տեսակետը հասցրել են Անկարայում ԱՄՆ դեսպանին։ ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ քննադատել էին Սիրիայի տարածքում քրդական ուժերին Թուրքիայի հարվածները և Անկարային կոչ էին արել կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։
Բիլգիչի խոսքերով՝ Թուրքիան նման հայտարարությունները համարում է անընդունելի և դաշնակցային հարաբերություններին չհամապատասխանող. «Գործողությունը շարունակվելու է մինչև Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքների վերացում։
Ակնկալում ենք, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը հետ կքաշվեն Եփրատից արևելք՝ համաձայն ԱՄՆ-ի հետ մեր պայմանավորվածությունների»։