TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ն նախկինի պես ակնկալում է մինչև տարվա վերջ պայմանավորվածության հասնել եվրոպական երկրների հետ Տրանսատլանտյան գոտու առևտրային և ներդրումային համագործակցության (TTIP) ստեղծման պայմանագրի կնքման հարցում: Այդ մասին պարբերական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել, այն կայանում է նրանում, որ մենք կշարունակենք հետամուտ լինել բանակցությունների ավարտին մինչև տարվա վերջ»,- ասել է Էռնեստը` խոստովանելով, որ կողմերը պետք է դեռևս քննարկեն «որոշ ասպեկտներ»: «Դրա համար նախագահը Եվրոպա կուղարկի իր առևտրի ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանին»,- նշել է նա: Նա ճշտել է, որ Ֆրոմանը Եվրոպա կայցելի սեպտեմբերին: