Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Մոնակո»-ի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Le10Sport-ը:
«Արքայական ակումբ»-ը Սիլվային դիտարկում է որպես Խամես Ռոդրիգեսի փոխարինող, ով կարող է հեռանալ թիմից:
Հավելենք, որ Բերնարդո Սիլվայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն: 22-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականին «Մոնակո» է տեղափոխվել պորտուգալական «Բենֆիկա»-ից: