Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը վերջին օրերին մեծացրել են Պարսից ծոցում ամերիկյան նավերի հանդեպ սադրիչ գործողությունների քանակը։
Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը.
«Վերջին օրերին մենք տեսնում են էլ ավելի շատ սադրիչ գործողություններ Իրանի ռազմածովային ուժերի ու Իսլամական հեղափոխության պահակազորի նավերի կողմից։
Այդ պահվածքը շատ է մտահոգում մեզ, և մենք հուսով ենք, որ իրանական ռազմածովային ուժերը իրենց կպահեն ավելի պրոֆեսիոնալի նման»։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ այս տարի Պարսից ծոցում Իրանի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միջև գրանցվել է ավելի քան 30 միջադեպ։