Gazeta.ru-ի փոխանցմամբ` Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն մեղադրում ոչ մի արտասահմանյան երկրի ԱՄՆ-ի ընտրական հանձնաժողովների վրա ցանցահենային հարձակում իրականացնելու մեջ: Այդ մասին Էռնեստը հայտնել է Սպիտակը տանը ճեպազրույցի ընթացքում:
«Ոչ մի օտարերկրյա կառավարություն պատասխանատու չէ այն դեպքերի համար, որոնց մասին հաղորդվել է ավելի վաղ»,- ասել է նա:
Էռնեստը նշել է, որ նախընտրական համակարգի անվտանգությունը կասկածի տակ չի կարող դրվել, քանի որ այն կենտրոնացված է: