Ըմբշամարտի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ Ինա Տրաժուկովան չի ցանկանում գումարային փոխհատուցում ստանալ դատարանի միջոցով: Այդ մասին հայտնել է մարզուհու դատապաշտպան Սիրաժուտդին Աթաևը:
«Ինան չի ցանկանում գումարային փոխհատուցում ստանալ կամ հարստանալ Մամիաշվիլիի հաշվին: Նա, իսկպես, սարսափելի սթրեսի է ենթարկվել:
Տրաժուկովան ցանկանում է միայն, որպեսզի Մամիաշվիլին ներողություն խնդրի: Տրաժուկովայի համար արժանապատվությունն ավելին է, քան գումարը: Իր հայցում նա չի քննարկել գումարային փոխհատուցման հարցը:
Սրահում, որտեղ տեղի է ունեցել վիճաբանությունը, շատ մարդ է եղել: Ինան այնքան է վիրավորվել, որ հավաքել է իրերն ու մեկնել օդանավակայան` այնտեղ անցկացնելով գիշերն ու սպասելով թռիչքին»,- «Р-Спорт»-ը մեջբերում է իրավաբանի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մամիաշվիլին երկու անգամ հարվածել է Տրաժուկովայի դեմքին վերջինիս` բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտություն կրելու պատճառով և վիրավորել է նրան: