Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք զինվորականները հայտարարել են, որ հրադադարի մասին համաձայնագիր չեն ստորագրել քրդական զինված ուժերի հետ։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զինվորական շրջանակներում լրատվամիջոցի աղբյուրը։ Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Թոմասը հայտարարել էր, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունն ունի նրա հաստատումը, որ թուրքական ու քրդական զինված ուժերը կկնքեն Սիրիայում հրադադարի մասին ժամանակավոր համաձայնագիր։