Գերմանիան առայժմ հետաքրքրված չէ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի ստորագրման հարցում, որոնց հարցում պնդում է Եվրահանձնաժողովը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ղեկավարությանը մոտ աղբյուրին:
Աղբյուրի տեղեկությամբ՝ Եվրահանձնաժողովը նախկինի պես քննարկում է՝ արդյոք կիրառելի են երրորդ էներգոփաթեթի կանոնները գազատարի ծովային մասի դեպքում:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ գազատարը չի կարող կառուցվել միայն ռուսական օրենսդրության շրջանակներում և պետք է հաշվի առնի ԵՄ նորմերը: