Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Մարկո Վան Բաստենը կհեռանա զբաղեցրած պաշտոնից տարեվերջին:
«ՖԻՖԱ-ում ինձ աշխատանք են առաջարկել: Պետք է զզբաղվեմ ֆուտբոլի զարգացման և բարեփոխումների գործով: Դանի Բլինդի հետ պայմանավորվել եմ, որ ազգային թիմում կաշխատեմ մինչև տարեվերջ»,- Sport-ը մեջբերում է Վան Բաստենի խոսքերը:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը լքել է նաև Դիկ Ադվոկատը, ով գլխավորել է «Ֆեներբահչե»-ն: