Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարող է Անգլիայի առաջնություն տեղափոխվել: Լոնդոնի «Տոտենհեմ»-ը տրանսֆերային առաջարկով դիմել է «Ռեալ»-ին:
Mirror-ը հայտնում է, որ լոնդոնցիները պատրաստ են գնել Իսկոյի տրանսֆերը, սակայն մադրիդցիները ցանկանում են տրամադրել այն վարձակալությամբ: «Տոտենհեմ»-ը համաձայն է այդ տարբերակին:
Հիշեցնենք, որ Իսկոն դժգոհ է խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: Տրանսֆերային շուկայում 24-ամյա կիսապաշտպանի իրավունքները 35 մլն եվրո են գնահատվում: