Ամերիկյան ԶԼՄ-ները, այդ թվում՝ Ֆլորիդայում ABC հեռուստաընկերության ստորաբաժանումը (25 WPBF News ալիք), հայտնել են Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին, որը սկանդալ է սարքել նահանգի հարավում՝ Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի սուպերմարկետում:
Ռուսաստանի նախագահի սևամորթ անվանակիցը մտել է սուպերմարկետ և սկսել բղավել աշխատակիցների վրա: Նա չի պատրաստվել հեռանալ, ուստի աշխատակիցները ոստիկանություն են կանչել: Սեպտեմբերի 5-ին կարգազանցին դատ է սպասվում:
25 WPBF News-ը նշել է, որ կարգազանցը ոչ մի կապ չունի ՌԴ նախագահի հետ: