«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հայտարարել է, որ խնդիրներ չունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Այնուամենայնիվ, պորտուգալացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաստիանի` բավականաչափ խաղաժամանակ ստանալու շանսերը քիչ են:
«Երազանքս է խաղալ «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի կազմում և օգնել թիմին իրականացնել նպատակները: Խոսել եմ ակումբի ղեկավարների հետ:
Ժոզե Մոուրինյոյի հետ խնդիրներ չունեմ: Նա ինձ բացատրել է իրավիճակն ու իր տեսակետը: Պետք է սպասել և տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Sky Sports-ը մեջբերում է Շվայնշտայգերի խոսքերը: