Չնայած այն փաստին, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին հայտարարել է, թե Բլեզ Մատուիդին կմնա թիմում, ֆուտբոլիստի գործակալները բանակցություններ են վարում Թուրինի «Յուվենտուս»-ի հետ: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Մատուիդիի կարծիքով` ժամանակն է փոխել իրավիճակը և Ա Սերիան հիանալի տարբերակ է կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Սենտ Էտյեն»-ից ՊՍԺ է տեղափոխվել 2011 թվականին: Նա մասնակցել է փարիզյան ակումբի 237 խաղի և դարձել 26 գոլի հեղինակ: