Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է «Դեպորտիվո»-ի հարձակվող Լուկաս Պերեսի տրանսֆերի ձեռքբերման մասին։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։
«Պերեսը սովորական ռմբարկու չէ, նա ֆուտբոլիստ է, ով հաջողությամբ համագործակցում է թիմակիցների հետ։ Նա ունակ է կատարել արագացում ու ինքը կատարել որոշիչ փոխանցումը։ Նա կարողանում է եզրափակել գրոհները։ Պերեսն իրեն գերազանց է դրսևորել նախորդ մրցաշրջանում»,- հայտարարել է Վենգերը։
Իսպանիայի Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Լուկաս Պերեսն անցկացրել է 36 խաղ, խփել 17 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում։