«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու է ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության ավարտից հետո։
«Կարծում եմ՝ Ռուսաստանում կայանալիք առաջնությունից հետո հրաժեշտ կտամ միջազգային ֆուտբոլին։ Ես կատարել եմ ընտրություն։ 2018թ․ Աշխարհի առաջնությունն Անգլիայի հավաքականի կազմում ինչ-որ բան նվաճելու վերջին հնարավորությունն է։
Այնպես որ, առավելագույն ջանքեր կգործադրեմ Անգլիայի հավաքականի կազմում ելույթներս բարձր նոտայով ավարտելու համար»,- BBC-ի հետ զրույցում նշել է Ռունին։
30-ամյա հարձակվողն Անգլիայի հավաքականի ավագն է։ Ազգային թիմում անցկացրած 115 խաղում նա 53 գոլ է խփել։