Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սիրիայում Թուրքիայի հարձակումն անակնկալի է բերել ԱՄՆ-ին. WSJ

Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ Թուրքիայի գործողությունն անակնկալի է բերել ԱՄՆ-ին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի և թուրք պաշտոնյաների հայտարարություններին։

Երբ Թուրքիայի բանակը Սիրիայում անցած շաբաթ հարձակում սկսեց, պաշտոնական Պենտագոնը հանդես եկավ այդ գործողության հավանությամբ՝ հայտարարելով Վաշինգտոնի և Անկարայի միջև համագործացկության բարձր աստիճանի մասին։ «Սակայն կուլիսների հետևում համագործակցությունը ՆԱՏՕ-ի գործընկերների միջև աղետի է ենթարկվել ամենաբարձր մակարդակով»,- փաստում է WSJ-ն։

Վաշինգտոնի և Անկարայի գործողությունների համաձայնեցվածության խախտումն ուժեղացնում է լարվածությունը նրանց հարաբերություններում՝ ի հավելումն տարաձայնությունների, որոնք սկսվել էին հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո՝ նշում է պարբերականը։

Պարբերականը հետևել է Սիրիայում հնարավոր համատեղ գործողության վերաբերյալ Անկարայի և Վաշինգտոնի բանակցությունների ողջ պատմությանը, որի սկիզբը դրվել էր 2015-ի գարնանը։

2015 թվականի հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել սահմանին գործի դնել 2000 զինվորական։ Բացի դրանից՝ նա ակնկալում էր ամերիկյան ստորաբաժանումների ներկայությունը, սակայն Վաշինգտոնը սառնությամբ էր պատասխանել այդ գաղափարին։

Արդյունքում ցամաքային գործողության փոխարեն Անկարան ու Վաշինգտոնը պայմանավորվել էին աջակցել սիրիական ընդդիմության մի քանի հազար մարտիկներին ավիացիայով և հրետանիով։ Այնուհետև բանակցությունները կանգ էին առել։ Պենտագոնի առաջնորդներն ու որոշ թուրք գեներալներ որոշել էին, որ Անկարան հավանաբար չի կարող մոբիլիզացնել բավարար քանակությամբ ապստամբների՝ հայտարարված առաքելության համար։

Դրանից հետո, երբ սիրիական հակամարտության մեջ մտավ Ռուսաստանը, համատեղ գործողությունը հետաձգեցին որպես անիրագործելի, հատկապես այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին ռուսական ինքնաթիռ խոցեցին։

Ձմռանը բանակցությունները վերսկսվեցին, իսկ մարտին Անկարան Վաշինգտոնին տրամադրեց 1800 սիրիացի ապստամբների ցուցակը, որոնց նա, Անկարայի անանուն ներկայացուցչի խոսքով՝ պատրաստ էր ներգրավել ԴԱԻՇ-ի դեմ գործողությունում։

Թուրքիայում հեղաշրջման հուլիսյան փորձից հետո ամերիկացի զինվորականները հայտարարել էին, որ չեն ցանկանում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ակարայի հետ համագործակցության փլուզում՝ չնայած խորացող տարաձայնություններին։

Այն բանից հետո, երբ օգոստոսին Էրդողանը հանդիպեց Վլադիմիր Պուտինին, Թուրքիան Ռուսաստան ուղարկեց զինվորական պատվիրակություն՝ քննարկելու Սիրիայում ծրագրված գործողությունը։ Անկարայի բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքով՝ Մոսկվան վստահեցրել է թուրքերին, որ չեն հայտնվի ռուսական ավիացիայի հարվածի տակ, եթե անցնեն սիրիական սահմանը։

Օգոստոսի 13-ին սիրիացի քրդերն ԱՄՆ աջակցությամբ զբաղեցրին Մանբիջ քաղաքը՝ մատակարարումների ռազմավարական կարևոր կետ «ԴԱԻՇ-ի մայրաքաղաք» Ռաքքայի և Թուրքիայի միջև։ Դրանից հետո Անկարան ու Վաշինգտոնը տագնապ բարձրացրին իբրև թե այն պատճառով, որ քրդական ջոկատները սկսել են շարժվել հյուսիս՝ դեպի Թուրքիայի հետ սահման։ Անկարան տվեց իր համաձայնությունը այդ գործողությանը՝ խոսք վերցնելով Վաշինգտոնից, որ քրդերը, մաքրելով քաղաքը ահաբեկիչներից, կլքեն այն և կվերադառնան իրենց տարածքներ՝ Եփրատ գետից արևելք։

Օգոստոսի 17-ին Անկարան սկսեց պատրաստել սիրիացի ապստամբներին՝ համապատասխան մարտյան պլանի, սակայն քրդերը, թուրքական իշխանությունների տվյալներով, իրենց հաջորդ թիրախ անվանեցին ոչ թե Ռաքքան, այլ Ջերաբլուսը՝ ԴԱԻՇ-ի կողմից զավթված և Թուրքիայի հետ սահմանին մոտ գտնվող քաղաք։ Օգոստոսի 20-ին Թուրքիայի համար գործողության մեկնարկի նոր առիթ ստեղծվեց։ Թուրքիայում հարսանիքի ժամանակ ենթադրաբար ԴԱԻՇ-ի իրականացրած ահաբեկչությունն ավելի քան 50 մարդու կյանք էր խլել։

Համաձայն Անկարայի պլանի՝ թուրքական ստորաբաժանումները պետք է մտնեին Ջերաբլուս ամերիկացիների հետ միասին, ովքեր պետք է համակարգեին ավիահարվածներն ու օպերացիայում ներգրավված սիրիական ընդդիմության գործողությունները։

Անցած շաբաթվա սկզբին Պենտագոնը, որը հավանություն էր տվել այդ պլանին, սկսել էր առաջիկա գործողության մանրամասները քննարկել Սպիտակ տան հետ։ ԱՄՆ-ը մտադիր էր 40 հրամանատար ուղարկել։

Մինչ Սպիտակ տունը սպասում էր իր որոշ հարցերի պատասխանների, Պենտագոնը փորձում էր համոզել Անկարային՝ ժամանակ տալ ԱՄՆ-ին։ Բացի դրանից՝ ԱՄՆ-ը ձգտում էր անել այնպես, որպեսզի քրդերը հեռանային տարածքներից, որտեղ պետք է գործեին թուրք զինվորականները։

Օգոստոսի 23-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց հաջորդ օրը բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու մտադրության մասին՝ Պենտագոնի առաջարկը դիտարկելու համար։ Սակայն գիշերը Թուրքիան սկսեց հարձակումը՝ դրա մասին չտեղեկացնելով Վաշինգտոնին։

Թուրք-սիրիական սահմանին գործողության մեկնարկից հետո, երբ բախումներ սկսվեցին թուրքերի ու սիրիացի քրդերի միջև, որոնց անմիջականորեն աջակցում է ԱՄՆ-ը, Վաշինգտոնը ելույթ ունեցավ մարտական գործողությունների դադարեցման անսպասելի կտուկ կոչերով՝ ուղղված երկու կողմերին։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք նախազգգուշացրել են թուրք զինվորականներին երկուշաբթի այն մասին, որ ավիաաջակցությամբ չեն ապահովի զինված ուժերին, որոնք առաջ են շարժվում հարավ՝ Սիրիայի տարածքի խորքը։ Բանակի նույն հատվածին, որն արևմուտք կշարժվի թուրք-սիրիական սահմանից, ամերիկյան ավիացիան կշարունակի օգնություն ցուցաբերել։

Քրդերին Վաշինգտոնը հայտնել է, որ նրանց համար աջակցությունն օդից նույնպես կախված կլինի նրանց հարձակման ուղղությունից։

Երկուշաբթի Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ քրդական ստորաբաժանումները սկսել են արևելք շարժվել՝ նվազեցնելով թուրքերի հետ հարաբերություններում լարածության աստիճանը։

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ իրենք անհանգստանում են, որ Թուրքիան այժմ «կխրվի» Սիրիայում և չկանխամտածված կերպով կհեշտացնի ԴԱԻՇ-ի գրոհայինների կյանքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում