Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է «Վալենսիա»-ի հարձակվող Պակո Ալկասերի տրանսֆերի ձեռքբերման մասին։
Տրանսֆերի արժեքը կազմել է 30 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները։ Պայմանագրում որպես հրաժարագին նշված է 100 մլն եվրո։
Իսպանիայի Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Ալկասերն անցկացրել է 34 խաղ՝ խփելով 13 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում։