Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հուսով է, որ թիմի առաջատար Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։ 29-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018 թվականի ամռանը։
«Մեսսին դեռ 2 տարվա գործող պայմանագիր ունի։ Բայց մենք նրա հետ քննարկելու ենք նոր պայմանագիրը, քանի որ ցանկանում ենք, որ նա շարունակի խաղալ «Բարսելոնա»-ում։
Մեսսին հզոր մարդ է՝ մեծ հավակնություններով։ Մենք միշտ կարող ենք հույս դնել նրա վրա»,- հայտարարել է Բարտոմեուն։