Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմը տարածաշրջանում ոչ թե օբյեկտ է, այլ սուբյեկտ. իրանագետ

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում անդրադարձավ Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը, արևմտյան պատժամիջոցներից վերացումից և միջազգային մեկուսացումից դուրս գալուց հետո մեր տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների զարգացման դինամիկային, հատկապես` հայ-իրանական հարաբերություններին և Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցության առանցքի ձևավորման վերջին միտումներին, դրա հեռանկարներին և հնարավոր վտանգներին Հայաստանի համար:

Այս համատեքստում իրանագետը խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության մասին:

«Իրանական քաղաքականությունը Հարավային Կովկասի վերաբերյալ կրում է ժամանակային որոշակի զարգացումներ, փոփոխություններ, բայց կա մի կարևոր շեշտադրում. Իրանի չի մասնակցում Հայաստանի մեկուսացմանն ուղղված ծրագրերին: Հայաստանի հետ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա պահելու, Հարավային Կովկասում Հայաստանին որպես դաշնակից երկիր դիտարկելու առանցքի շուրջ է կառուցվում Իրանի քաղաքականությունը: Այս ամենը չի նշանակում, որ Իրանը մյուս երկրների հետ իր հարաբերությունները կառուցելու է՝ հաշվի առնելով առաջին հերթին հաշվի առնելով հայկական շահերը. իրանցիներն առաջին հերթին սեփական շահերով են առաջնորդվում, և դա բնական է»,- նշեց իրանագետը:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Հայաստանը պետք իրականացնի իր օրակարգը. «Եթե Հյուսիս-Հարավ մայրուղի ենք կառուցում, եթե տրանսպորտային ծրագրեր իրականացնենք և ակտիվորեն աշխատենք չինական կողմի հետ և կարողանանք կապիտալ ձեռք բերել և կառուցել Իրան-Հայաստան երկաթուղին, այս դեպքում, ուզելով թե չուզելով, հաշվի կնստեն մեզ հետ»:

«Ակնհայտ է, որ քառօրյա հաղթական պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմը տարածաշրջանում ոչ թե օբյեկտ է, այլ սուբյեկտ. հայ զինվորն է պատասխան տալիս, թե այս բլուրը մերն է լինելու, թե չի լինելու»,- ընդգծեց Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ համամիտ չէ մեր հասարակությանը պարտադրվող այն տրամադրությունների հետ, թե մենք թույլ երկիր ենք, փակուղային վիճակում ենք: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղն այս տարածաշրջանում ունեն հսկայական ներուժ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում