Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Մայքլ Ռոտը Թուրքիա կատարած այցի արդյունքներով հայտարարություն է տարածել:
Նա ընդգծել է, որ բանակցությունները շարունակվում են, և նույնիսկ մի փոքր առաջընթաց կա այն հարցում, որ Թուրքիան թույլ տա գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք»:
Թուրքական կողմը համաձայն է այդ թույլտվությունը տալ մեկ պայմանով, եթե Բունդեսթագը հրաժարվի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից: