Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռ կարող է հրաժարվել երկրում տնտեսական վիճակի պատճառով ԵՄ կազմից դուրս գալու մտադրությունից։ Այս մասին հայտարարել է թվային էկոնոմիկայի և հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը՝ փոխանցում է DW-ն։
Եվրահանձնակատարը կարծում է, որ որքան երկար Լոնդոնը դանդաղի ԵՄ-ից դուրս գալու հարցում, այնքան անորոշ կդառնա երկրի տնտեսական և քաղաքական վիճակը։
«Ամեն դեպքում ես բարձր խաղադրույքներ չէի անի Brexit-ի վրա»,- նշել է Էթինգերը։
Նա հավելել է, որ ցանկացած դեպքում հանրաքվեի արդյունքը բրիտանական իշխանություններին պարտավորեցնում է անցկացնել Brexit։