Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպաններ Իսկոն ու Խամես Ռոդրիգեսը կարող են մարզական կարիերան շարունակել Անգլիայում։
Խամեսի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսի»-ն, իսկ Իսկոն «Տոտենհեմ»-ի թիրախում է։ Անգլիական ակումբները մտադիր են արագացնել բանակցային գործընթացը, քանի որ տրանսֆերային պատուհանի փակմանը կարճ ժամանակահատված է մնացել։
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ չէ բաց թողնել ֆուտբոլիստներին, սակայն դա կանի միայն փոխարինող գտնելու դեպքում։