Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն առաջին մարզիչն է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պատմության մեջ, որի գլխավորությամբ ակումբը մեկնարկային 4 խաղում նույնքան հաղթանակ է տոնել։
Մոուրինյոյի գլխավորությամբ «Յունայթեդ»-ը հաղթել է Անգլիայի սուպերգավաթի խաղարկությունում պարտության մատնելով «Լեսթեր»-ին։ Թիմը հաղթել է նաև Պրեմիեր լիգայի մեկնարկային 3 տուրում՝ 3 միավոր վաստակելով «Բորնմութ»-ի, «Սաութհեմփթոն»-ի և «Հալ Սիթի»-ի հետ խաղերում։
Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը կայանալու է սեպտեմբերի 10-ին։ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հակառակորդը «Մանչեսթեր Սիթի»-ն է։