«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին կարող է մարզական կարիերան շարունակել իսպանական «Սևիլիա»-ում։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։
«Քաղաքայիններ»-ը ֆրանսիացու տրանսֆերի հետ կապված պաշտոնական առաջարկ են ստացել «Բեշիկթաշ»-ից, բայց Նասրին չի ցանկանում տեղափոխվել Թուրքիա։
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ավելի վաղ հատարարել էր, որ հույսեր չի կապում Նասրիի հետ։