Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտվել է «Աբու-Դաբի» միջազգային շախմատային փառատոնը: Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Զավեն Անդրիասյանը վաստակել է 6 միավոր և կիսել է 10-22-րդ հորիզոնականները:
Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել է 5,5, իսկ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 5-ական միավոր: