Մեքսիկայի իշխանությունները միջազգային շուկաներում ձեռք են բերել ապահովագրություն՝ պաշտպանվելու համար 2017 թվականին նավթի գների անկումից: Ապահովագրության գումարը կազմում է մոտ 19 միլիարդ պեսո (1 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարությանը:
Գործարքի պայմանների համաձայն՝ 2017 թվականին նավթի արժեքի տարեկան միջին ցուցանիշը պետք է կազմի 1 բարելի դիմաց մոտ 42 դոլար և ծածկի արդյունահանման 250 միլիոն բարել ծավալը:
Նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերին Մեքսիկան ապահովագրությամբ արդեն ստացել է 6.3 միլիարդ դոլար: Փորձագետները կարծում են, որ այս տարի երկիրը հնարավորություն ունի կրկին ստանալու դրամական միջոցներ: