Ֆրանսիան մտադիր է սեպտեմբերին դիմել Եվրահանձնաժողով՝ ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի անդրատլանտյան գոտու ստեղծման մասին բանակցությունները դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել է արտաքին առևտրի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Մատիաս Ֆեկլը՝ ելույթ ունենալով RMS ռադիոկայանի եթերում։
«Այդ բանակցություններին այլևս չկա Ֆրանսիայի քաղաքական աջակցություն ։ Ֆրանսիան պահանջում է այդ բանակցությունների դադարեցում»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ համապատախան հայտարարությունը ֆրանսիական կողմը կանի ԵՄ արտաքին առևտրի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերին՝ Բրատիսլավայում։ «Պետք է կտրուկ կանգ՝ պարզ, հստակ և վերջնական»,- նշել է Ֆեկլը։
Ֆրանսիայի՝ արտաքին առևտրի հարցերով պետքարտուղարը նաև ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետ, որ բանակցությունները չեն հայտնվել Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առկա պատմական հարաբերությունների բարձունքում։ «Ամերիկացիները չեն տալիս ոչինչ կամ առաջարկում են փշրանքներ։ Դաշնակիցների միջև բանակցությունները այդպես չեն տարվում»,- ասել է նա։