Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է ԶԼՄ-ների 35 աշխատակից, որոնցից 9-ը լրագրողներ են, այդ թվում նաև՝ Ռասիհ Յըլմազը:
Ձերբակալվածներին կասկածում են Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու, ինչպես նաև այդ շարժման գործունեության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Ձերբակալվածների անունները չեն հրապարակվել:
Ավելի վաղ ստամբուլյան դատարանը վճռել էր հեռակա կարգով կալանքի տակ առնել Ֆեթհուլլահ Գյուլենին, ով 1990-ական թվականների վերջերից ապրում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: