Tuesday, 23 04 2024
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար

Ներքաղաքական նոր փուլ՝ երրորդը կլինի իշխանության ներսում

Գրեթե կասկած չկար, որ իշխանությունն Ընտրական օրենսգրքի շուրջ կայացված «լայն համաձայնությունը» չեղարկելու է առաջին իսկ հարմար առիթով: Կասկած չկա, որ դա միանգամայն սպասելի էր նաև համաձայնության այսպես կոչված ընդդիմադիր կողմերի համար: Այդ իմաստով, այն, ինչ արձանագրվել է նախօրեին, երբ ԿԸՀ նախագահ Մուկուչյանն արտահերթ նիստում ազդարարել է ԸՕ վերաբերյալ համաձայնությունների չեղարկումը՝ քանի որ չեն գտնվել տեխնիկական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներ, սպասելի էր բոլորի համար: Եվ դրա մասին է վկայում այն, որ համաձայնության կողմերն իրենք շատ հանգիստ են տանում այդ իրողությունը: Իհարկե այժմ իշխանությանը ներկայացվում է այդ չեղարկված գործոնների փոխարեն ուրեմն հրապարակել ընտրություններին մասնակից ընտրողների ստորագրված ցուցակները, սակայն, դա արդեն ըստ ամենայնի ունի իլյուստրացիոն բնույթ:

Խնդիրը այն է, որ Հայաստանում հուլիսյան զարգացումներից հետո ստեղծվել է մի իրավիճակ, որում Ընտրական օրենսգիրքը այլևս հրատապ չէ, կարևոր չէ: Բանն այն է, որ ներքաղաքական կամ ներհասարակական տրամադրությունների վրա իշխող է դարձել մի ուժ, որը չի ընդունում ընտրությունների մասնակցության գաղափարը: Խոսքը Երևանի ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կամ Հիմնադիր Խորհրդարանի մասին է: Ինչպես էլ չգնահատենք իրավիճակը, ինչպես էլ որակենք նրանց կատարած քայլը ընդունելի կամ չընդունելի լինելու տեսանկյունից, ակնհայտ և անհերքելի է, որ այդ ուժն իր գործողությամբ, ինչպես նաև հետագա ճակատագրով, որ առաջիկա ամիսներին կանցնի թերևս բանտային կամ հիվանդանոցային պայմաններում, դոմինանտ է դարձել հանրության և՛ մտքերի և՛ նաև էմոցիաների տեսանկյունից: Իսկ դա արդեն, ընտրական գործընթացի մասով զգալիորեն ազատում է իշխանությունների ձեռքերը, ինչից էլ բնականաբար նրանք անմիջապես օգտվեցին և հարմար պահին չեղարկեցին Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունները:

Միևնույն ժամանակ, սակայն, ակնհայտ է, որ իշխանությունները չգնացին լիովին առճակատման տարբերակին: Նրանք օգտագործեցին պահը այսպես ասած ընդդիմադիր ուժերի հանդեպ դիրքային առավելության հասնելու համար, բայց պարզապես այդ առավելության դիրքից համակեցության կամ խաղի նոր կանոններ թելադրելու համար: Իսկ այդ նորը հնչեց Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթում՝ ազգային համաձայնության կառավարության գաղափարի տեսքով: Այդպիսով, ինչ որ իմաստով նույնիսկ իշխանությունը «ապրանքափոխանակություն» է կատարել՝ հետ է վերցրել ԸՕ-ն, դրա փոխարեն ընդդիմությանը կամ քաղաքական ուժերին առաջարկել է ազգային համաձայնության կառավարության գաղափարը: Այսինքն, իշխանությունը առաջարկում է այդ ուժերին, որպեսզի նրանք հավանություն տան ընտրությունների իշխանական սցենարին, դրա փոխարեն ստանան որոշակի երաշխավորված արդյունքներ և առավել երկարաժամկետ հեռանկարներ այդ ազգային համաձայնության կառավարության տեսքով: Իհարկե այստեղ էլ կասկած չկա, որ առաջին իսկ հարմար առիթով իշխանությունը հրաժարվելու է նաև այդ գաղափարից: Պարզապես այստեղ մի իրավիճակ է, երբ ընդդիմադիր ուժերը կամ քաղաքական դաշտը չունեն առանձնապես մեծ ընտրության հնարավորություն:

Հուլիսի 17-ից 31-ի զարգացումները այդ իմաստով իսկապես էական փոփոխություններ են առաջ բերել հասարակական-քաղաքական կյանքում և ձևավորել նոր «նյարդեր», որոնք հաշվի չառնելը հնարավոր չէ, անկախ դրանց հանդեպ վերաբերմունքից: Ըստ այդմ, քաղաքական ուժերը հայտնվում են որոշակիորեն երկու քարի արանքում, հատկապես այն պարագայում, երբ գործնականում խիստ տեսական են որևէ ազդեցիկ նախընտրական դաշինքի հեռանկարները, որը կարող է էապես փոխել իրավիճակը, որոշակիորեն հետին պլան մղել հուլիսյան զարգացումների ազդեցությունն ու իրավիճակ թելադրել թե՛ հանրությանը, թե՛ իշխանությանը: Այդպիսի գործնական, շոշափելի նախադրյալների և հեռանկարների բացակայությունն էլ քաղաքական ուժերին զրկում է առկա նոր իրավիճակում ճկունության հնարավորությունից և կարծես թե չի թողնում այլ ելք, քան ընդունել իշխանության նախընտրական խաղի նոր կանոնները: Մյուս կողմից, իշխանությունն իհարկե այդ հարցում իրեն պահում է շատ զգույշ, քաղաքական ուժերին անկյուն չմղելու և այդպիսով որոշակի կարծր դիրքորոշումներ չսադրելու համար:

Ընդհանուր առմամբ, նախընտրական շրջանը թևակոխում է դիրքային պայքարի նոր փուլ, որտեղ իշխանությունը ստացել է որոշակի խաղային առավելություն: Պետք է ենթադրել, որ դա իհարկե նախընտրական հասարակական-քաղաքական գործընթացների տրանսֆորմացիայի ամենևին վերջին փուլը չէ, իսկ հաջորդն ըստ երևույթին կկրի առավելապես ներիշխանական բնույթ: Արտաիշխանական դաշտի հանդեպ դիրքային որոշակի առավելությունն այդ իմաստով բերելու է արդեն իշխանության ներսում նախընտրական հարաբերությունների պարզաբանման առավել թեժ և դինամիկ զարգացումների, որտեղ Սերժ Սարգսյանը փորձելու է ձևավորել հնարավորինս հուսալի ներիշխանական ստատուս-քվո նախընտրական եզրափակիչ փուլ մտնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում