Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական բանակը 108 հրետանային հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում Ջերաբլուս քաղաքի շրջանում՝ ոչնչացնելով 21 թիրախ: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:
Ընդ որում՝ չի հաղորդվել, թե կոնկրետ ո՞ւմ թիրախներին են հասցվել հարվածները՝ ԴԱԻՇ-ի՞, թե՞ Սիրիայի քրդերի:
Ընդգծվում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռներն իրենց հերթին հարվածել են ԴԱԻՇ-ի դիրքերին՝ խոցելով երկու թիրախ: