RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ղրղըզստանի կառավարությունը Բիշքեկում Չինաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը համարել է ահաբեկչություն: Ղրղըզստանի Գլխավոր շտաբի, Ազգային անվտանգության կոմիտեի, ՆԳ նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության և պետական սահմանապահ ծառայության ղեկավարները երեքշաբթի կքննարկեն երկրի անվտանգության հարցերը՝ հայտնել են երկրի նախարարների կաբինետի մամլո ծառայությունում:
Մամլո ծառայության տվյալներով՝ կառավարությունը կանցկացնի նիստ երկրում հասարակական անվտանգության ապահովման հարցով:
«Փոխվարչապետ-նախարար Ժենիշ Ռազակովը ուժային կառույցների ներկայացուցիչների հետ նաև կքննարկի հասարակական անվտանգության հարցերը՝ կապված Ղրղըզստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տարածքում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետ»,- հայտնում է մամլո ծառայությունը: