«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին երեկ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց: Արամ Մանուկյանի վիրահատությունը կատարվում է «Էրեբունի» ԲԿ-ում:
Փաստաբան Հարություն Բաղդասարյանի խոսքով՝ բնականաբար սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաներ էին անհրաժեշտ: Դեռևս վիրահատությունը շարունակվում է: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ վիրահատությունից առաջ Արամ Մանուկյանը իրեն լավ էր զգում, կայտառ էր, առույգ, պատրաստվում էր ոտքը գետնին դնելու:
«Հաշվի առնելով այն հանագաանքը, որ գնդակը փշրել է ոսկորը, և բազմաբեկոր վնասվածք են ստացել թե՛ Արամ Մանուկյանը, թե՛ Պավլիկ Մանուկյանը, պաշտպանական կողմը ենթադրում է, որ զրահատեխնիկայի դեմ նախատեսված զենք է կիրառվել»,- ասաց փաստաբանը:
Պաշտպանները պդում են, որ Պավլիկ Մանուկյանի և Արամ Մանուկյանի խափանման միջոցը անհրաժեշտ է փոխել: «Մենք այդ հարցով բողոքարկել ենք Վճռաբեկ դատարան, Հայաստանի ներպետական ատյաններն անցնելուց հետո դիմում կներկայացնենք Եվրոպական դատարան»,- նշեց Հ. Բաղդասարյանը:
Փաստաբանը մեզ հետ զրույցում նաև կարծիք հայտնեց, որ ցանկացած պայքար ի վերջո պետք է վերածվի քաղաքական պայքարի, նրա կարծիքով «Սասնա ծռեր» խումը ևս հետագայում կմասնակցի քաղաքական պայքարի:
Մանրամասները՝ տեսանյութում: