Անգլիական «Լեսթեր»-ի և Դանիայի ազգային հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը խոսել է իր ապաքինման ընթացքի մասին:
«Վիրահատությունս հաջող է անցել: Այժմ սկսում եմ վերականգնողական շրջանը: Կանեմ ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինեմ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղին», – ասել է Շմեյխելը:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի Դանիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: