«Լայոնռոկ» թայֆունը խաթարել է երկաթուղային և օդային տրանսպորտի աշխատանքը Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզում: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։
Նրանց տվյալներով՝ չեղյալ է հայտարարվել շուրջ 110 ավիաչվերթ, կանգնեցվել է 20 արագընթաց գնացքների երթևեկությունը, որոնք կղզին կապում են Ճապոնիայի մնացած մասի հետ:
«Լայոնռոկը», որը մեկ շաբաթ առաջ ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում, ուղեկցվում է սաստիկ քամիներով, ծովային փոթորկով և անձրեւներով: Քամու արագությունը հասնում է վայրկյանում 35 մետրի՝ մինչև 50 մ/վ պոռթկումներով։