Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է թիմի հարձակվող Մարիո Գյոթսեի մասին:
«Ես բազմիցս զրուցել եմ «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տուխելի հետ Գյոթսեի հարցով:
Նա կշարունակի հանդես գալ Գերմանիայի հավաքականում և օգտակար լինել թիմին: Ես վստահում եմ նրան», – ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ Մարիո Գյոթսեն խաղային փորձի բացակայության պատճառով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիա»-ից վերադարձավ «Բորուսիա»: