Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծիք է հայտնել, որ իր նախկին ակումբն ընթացիկ մրցաշրջանում կդառնա Լա Լիգայի չեմպիոն, իսկ Կրիշտիանո Ռոնալդուն խփած գոլերի քանակով կգերազանցի բոլորին:
«Իհարկե, դա հեշտ չի լինի «Ռեալ»-ի համար, սակայն կարծում եմ, որ «Ռեալ»-ը կդառնա Իսպանիայի չեմպիոն, իսկ Ռոնալդուն՝ լավագույն ռմբարկու», – ասել է Անչելոտին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայում «Ռեալ»-ը վերջին անգամ չեմպիոն հռչակվել է 2011/12 մրցաշրջանում: