Գերմանիայի տարածքում բնակվող իսլամիստները փորձում են հայտնվել գերմանական բանակի շարքերում՝ զինվորական պատրաստություն ստանալու, այնուհետև ստացած հմտությունները ահաբեկչական հարձակումների անցկացման համար կիրառելու նպատակով։ Այս մասին հայտնում է Die Welt-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ բունդեսվերում ծառայության են անցել 64 կասկածելի իսլամիստներ։ Բացի այդ, հետախուզությունը Գերմանիայի բանակում հայտնաբերել է 268 կասկածելի աջ արմատականների և 6 ձախ ծայրահեղականի։
Հաղորդվում է, որ Գերմանիայի ռազմական ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ մտցնել օրենսդրությունում, համապատասխան որոնց ՝ ծառայության նոր հավակնորդները կանցնեն անվտանգության ավելի խիստ ստուգում։ Երկրի ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարությունը օրինագծի շուրջ որոշում ընդունելու գործընթացի մեջ է։
Այս տարվա ապրիլին Գերմանիայի իշխանություններն արդեն անհանգստություն էին արտահայտել երկրի բանակում իսլամիստների հնարավոր առկայության առնչությամբ։ Այդ ժամանակ հաղորդվել էր, որ բունդեսվերի առնվազն 29 նախկին զինծառայողներ վերջին տարիներին ուղևորվել են Սիրիա և Իրաք, որտեղ, չհաստատված տեղեկություններով, միացել են ԴԱԻՇ-ին։