Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին:
«Մեր թիմում կան բարձրակարգ ֆուտբոլիստներ, ովքեր ամեն ինչ անում են թիմին օգտակար լինելու համար: Մենք ցանկանում ենք պայքարել բոլոր մրցանակների համար:
Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի շնորհիվ մեր թիմը միայն կկատարելագործվի: Նա ուշադրություն է դարձնում մանրուքներին և ճիշտ խորհուրդներ է տալիս», – ասել է Ստերլինգը: