Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ սկսել ՈՒիլշերի վարձակալության նպատակով, սակայն հնարավոր գործարքը պետք է նախատեսված լինի 1 տարով:
Նշվում է, որ «Արսենալ»-ն այս քայլով ցանկանում է լավ մարզավիճակի բերել Ուիլշերին, ով վերջերս ապաքինվեց ծանր վնասվածքից: