Ծիր Կաթինի կենտրոնում գոյություն ունի հսկայական «փոս»՝ լցված շիկացած գազով, որն առաջացել է մոտ 6 միլիոն տարի առաջ, երբ մեր Գալակտիկայի կենտրոնում սև խոռոչը մշտապես «ծամել է» և «թքել է» նյութի հսկայական զանգվածներ: Այդ մասին ասված է Astrophysical Journal-ում հրապարակված հոդվածում:
Օգտագործելով եվրոպական XMM-Newton աստղադիտակի հավաքած տվյալները՝ հոդվածի հեղինակները հաշվել են գալակտիկայի տարբեր անկյուններում սև խոռոչի զանգվածը և խտությունը:
Պարզվել է, որ Ծիր Կաթինի կենտրոնում գոյություն ունի նոսրացած տաք գազից հսկայական «պղպջակ», որը նրա կենտրոնից ձգվում է մոտ 20 հազար լուսատարի երկարությամբ:
Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ տվյալ պղպջակը գոյացել է մոտ 6 միլիոն տարի առաջ, երբ սև խոռոչը «կերել է» նյութի իր բոլոր պաշարները և «քուն» մտել: Նման ձևով՝ ինչպես համարում են աստղագետները, կարող է դադարել հեռավոր գալակտիկաներում ակտիվ գերզանգվածային սև խոռոչների աշխատանքը: