Գերմանիայի ֆինանսների փոխնախարար Յենս Շպանը կարող է փոխարինել Անգելա Մերկելին դաշնային կանցլերի պաշտոնում, հայտնում է The Guardian-ը:
Պարբերականը նշում է, որ 36-ամյա Շպանը բացահայտ հոմոսեքսուալիստ է: Նշվում է, որ նա հայտարարել է այն մասին, որ Գերմանիայի բնակիչները ցանկանում են օգնել փախստականներին, սակայն այդ օգնությունը պետք է ճիշտ կազմակերպվի:
Հաղորդվում է նաև, որ Շպանը հանդիսանում է Մերկելի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առանցքային ներկայացուցիչներից մեկը: Նշվում է, որ նա չի շտապում բացահայտ փնովել Մերկելի դիրքորոշումը, չնայած փախստականների ընդունման հարցում ամեն ինչում չէ, որ նրա հետ համաձայն է: