Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Թուրքիայի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Սիրիայում Անկարայի գործողությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը։
Նրա խոսքերով՝ կողմերի միջև հեռախոսազրույցը կայացել է օգոստոսի 28-ին։ Ավելի վաղ ԱՄՆ-ն դատապարտել էր Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում գերազանցապես քրդական ուժերին հարվածելը և Անկարային կոչ էր արել կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա։