France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրդական ինքնապաշտպանական ջոկատների բոլոր ուժերը Սիրիայի հյուսիսում քաշվել են Եփրատ գետի արևելյան ափ։
Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունում լրատվամիջոցի աղբյուրը։ Սրանից առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ քրդերի ինքնապաշտպանական ուժերը կդառնան Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի գործողության թիրախ, եթե նրանք չքաշվեն Եփրատի արևելյան ափ։