Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին առաջիկա օրերին պաշտոնական այցով մեկնելու է Ադրբեջան։
Այդ մասին հայտնի է դարձել Թբիլիսիում Կվիրիկաշվիլու ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով։ Ադրբեջանցի դիվանագետը Վրաստանում գտնվում է պաշտոնական այցով և անցկացնում է բարձր մակարդակի հանդիպումներ։
Կվիրիկաշվիլուց առաջ Մամեդյարովը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ։ Բացի այդ, Մամեդյարովն իր մեկօրյա վրացական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ։
Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, այդ թվում՝ միջխորհրդարանական ու տնտեսական համագործակցությունը։