Ինչպես արդեն հայտնել ենք, Անգլիայի առաջնության 3-րդ տուրի «Հալ Սիթի»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խաղը բարձր է գնահատել նաև Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Ջեյմի Ռեդնապը:
«Բոլոր ծափահարությունները բաժին ընկան Ռեշֆորդին: Սակայն ես տպավորված եմ Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղից: Նա մեծ դերակատարություն ունեցավ իր թիմի հաջողության գործում»,- Daily Mail-ը մեջբերում է Ռեդնապի խոսքերը: