Apple ընկերությունը սեպտեմբերի 7-ին կանցկացնի աշնանային շնորհանդես, որտեղ կներկայացվեն նոր արտադրանքներ: Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը: Շնորհանդեսը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյի Bill Graham Civic Auditorium ասպարեզում:
Սպասվում է, որ այնտեղ Apple-ը կներկայացնի iPhone 7-ը: Սպասվում է նաև iPhone-ի նոր գույներ: Բացի այդ` կարող է ներկայացվել երկրորդ սերնդի Apple Watch, ինչպես նաև MacBook Pro-ի նոր տարբերակներ: