ՊՍԺ-ն միացել է «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերի ձեռքբերման պայքարին և պատրաստ է 75 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց: Այդ մասին հայտնում է Kicker-ը:
Գերմանական ակումբը չի ցանկացում հրաժարվել 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն առաջարկվող գումարի պատճառով ակումբը կարող է վերանայել դիրքորոշումը:
Ավելի վաղ «Վոլֆսբուրգ»-ը հրաժարվել է Յուլիանի տրանսֆերը վաճառել Լոնդոնի «Արսենալ»-ին, որը 60 մլն եվրո էր առաջարկում ֆուտբոլիստի իրավունքների դիմաց:
Վերջերս շրջանառվող լուրերի համաձայն` կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: