Սպիտակ տունը չի բացառում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի ոչ պաշտոնական հանդիպումը G20-ի շրջանակներում, լրագրողներին հայտարարել է Օբամայի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռոդսը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք պլանավորել երկկողմ պաշտոնական հանդիպում, սակայն յուրաքանչյուր նման գագաթնաժողովում, որին նրանք երկուսն էլ այցելում են, մենք սովորաբար փորձում ենք հնարավորություն գտնել, որպեսզի երկու առաջնորդները միասին անցկացնեն որոշ ժամանակ` կենտրոնանալով Սիրիայի և Ուկրաինայի վրա»,- ասել է Ռոդսը:
«Չգիտեմ, կլինի՞ նրանց պաշտոնական երկկողմ հանդիպում, սակայն սպասում եմ, որ նրանք G20-ի շրջանակներում հնարավորություն կունենան զրուցելու»,- ավելացրել է Ռոդսը: