Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը հայտնել է, որ չի հասկանում՝ ինչն է պատճառը, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Լապոտեգին հավաքական չի հարվիրել թիմի ավագ Իկեր Կասլիլյասին: Այդ մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Ռամոսը, Կասլիլյասի բացակայության պայմաններում Իսպանիայի հավաքականում կատարում է ավագի պարտականությունները: Ռամոսի խոսքով՝ հենց Իկերն է հանդիսանում Իսպանիայի հավաքականի առաջատարը:
«Բոլորը զարմացած են այդ հանգամանքով: Այնպիսի լեգենդար ֆուտբոլիստը, ինչպիսին Կասլիլյասն է, չի գտնվում հավաքականում: Իկերը մեր ավագն է, նրա բացակայությունը ինձ մոտ զարմանք առաջացրեց: Ես խոսել եմ Իկերի հետ, բայց ես չէ, որ պետք է մեկնաբանեմ այդ իրավիճակը: Որոշումներ կայացնողը թիմի գլխավոր մարզիչն է»,-ասել է Սերխիո Ռամոսը: