RIA Novosti-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստան այցի ընթացքում կքննարկի Պեկինի հետ տարաձայնությունները: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բեն Ռոդսը:
«Իհարկե նա կքննարկի տարաձայնությունները, ինչպես դա միշտ անում ենք Չինաստանի հետ` ներառյալ կիբերհարցերը, տնտեսության մեջ մի քանի հարցեր, որոնք մեզ անհանգստացնում են, ինչպես նաև Հարավ-Չինական ծովում ծովային հարցերի լարվածությունը»,- ասել է Ռոդսը:
Օբաման մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ սեպտեմբերի 3-ին` Հանչժոում G20 գագաթնաժողովին այցի ընթացքում: